Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը դեսպանատան բլոգում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է մամուլի ազատության թեմային:

Սակայն, այս տարի, ինչպես երեւում է, տոնելու շատ առիթներ չկան: Վերջին «Freedom House 2014» զեկույցը ցույց է տալիս, որ լրատվամիջոցների ազատությունը ողջ աշխարհում վերջին 10 տարվա ընթացքում  նվազագույն մակարդակին է հասել: Յոթից միայն մեկ դեպքում են մարդիկ ապրում «ազատ» մամուլ ունեցող երկրում. սա նշանակում է, որ այդ երկրում շատ են լուսաբանում քաղաքական լուրերը, երաշխավորված է լրագրողների անվտանգությունը, պետության մասնակցությունը լրատվամիջոցների գործունեությանը նվազագույն է, մամուլը իրավական կամ տնտեսական ճնշման ներքո չէ»,- գրում է դիվանագետը:

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է: Քեթրին Լիչն առանձնահատուկ ընդգծում է, որ Եվրասիայում խոսքի ազատության ամենավատ վարկանիշն է գրանցված. «Այս տարածաշրջանում ոչ մի երկիր չի գնահատվում որպես ԶԼՄ-ների համար ազատ միջավայր ունեցող (թեեւ կան առանձին վարկանիշային աղյուսակներ Համացանցի ազատության համար, որտեղ առավել լավ ցուցանիշներ ունի Հայաստանը)»:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցների ազատության վիճակն առավել վատթար է ինչպես ավտորիտար երկրներում, այնպես էլ դեմոկրատական երկրներում, որտեղ ազատության մակարդակը նվազել է, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սա հիմնականում տեղի է ունեցել կառավարությունների կողմից Էդուարդ Սնոուդենի հետ կապված պատմության քննադատական գնահատականով:

Դեսպանը համոզված է, որ եթե այդ օրը տոնելու առիթ էլ կա, ապա պետք է արժանի մատուցել այն լրագրողներին, որոնք զբաղվում են անկախ հետաքննություններով, երբ գործ ունեն ռիսկի հետ: Քեթրին Լիչը հիշեցնում է, որ «Reporters Wiիthout Borders »-ի համաձայն՝ ողջ աշխարհում 2013թ.-ի ընթացքում 77 լրագրող  է սպանվել: