Սոմալիի մայրաքաղաքՄոգադիշոյում շաբաթ օրը պայթյունից առնվազն յոթ մարդ է զոհվել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
«Մի քանի մարդ է զոհվել, առնվազն յոթ, այդ թվում՝ չորս խաղաղ բնակիչ եւ ոստիկանության երեք աշխատակից»,- հստակեցրել են այնտեղ, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նախնական վարկածով՝ քաղաքի կենտրոնից ոչ հեռու պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենան կամ ճանապարհին դրված ռումբը։




























