Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, Օդեսայի դեպքերի կապակցությամբ դիմելով քաղաքացիներին, ընդգծել է, որ ուկրաինացիներին այսօր մշտապես դրդում են դիմակայության, քաղաքացիական հակամարտությունների եւ երկիրը ներսից ոչնչացնելու, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մենք չենք կարող դա թույլ տալ եւ պետք է միասնական լինենք արտաքին թշնամու դեմ պայքարում. նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել Ուկրաինան։ Մեր զինվորներն ու իրավապահները կշարունակեն ավազակության եւ ահաբեկչության դեմ պայքարը՝ հանուն մեր պետության խաղաղության եւ հանգստության։ Մենք պետք է միասնական լինենք արտաքին ագրեսորի դեմ պայքարում։ Պետք է միավորվենք եւ միասին կառուցենք նոր երկիր, որտեղ յուրաքանչյուր ուկրաինացու կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը բարձրագույն արժեքները կլինեն», - ընդգծել է Ա. Տուրչինովը։




























