Սլովենիայի վարչապետ Ալյոնկա Բրատուշեկը լրագրողներին հայտնել է, որ նախընտրական կոալիցիոն գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել իր հրաժարակի մասին, որ երկուշաբթի կներկայացնի, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:

«Մենք պայմանավորվել ենք, որ Սլովենիայի համար լավագույն տարբերակը կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ուստի երկուշաբթի խորհրդարանի նախագահին հրաժարականի դիմում կներկայացնեմ»,- լրագրողներին հայտնել է վարչապետը` երեք կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սլովենիան նախկին Հարավսլավիայի մաս կազմող միակ երկիրն է, որ խուսափել է քաղաքացիական պատերազմի սարսափներից: Ալյոնկայի հակառակորդը երկրի մայրաքաղաք Լյուբլյանայի ներկայիս քաղաքապետ Զորան Յանկովիչն է: