Ցացոք, Հայաստանում շահամոլ լրագրողները շատ ավելի շատ են, քան ազնիվները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
«Ցանկանում եմ արտահայտվել. սա իմ անձնական կարծիքն է: Սակայն Հայաստանում ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ անհատ լրագրողները դասակարգված են խիստ հրահանգներով եւ նյութական դրդապատճառներով գործող լրագրողների եւ արդար, պրոֆեսիոնալ, բարեկիրթ լրագրողների: Եւ ցավոք, երկրոդները շատ ավելի քիչ են: Այնուամենայնիվ, ցանկանում եմ շնորհավորել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ բոլոր իսկապես անկախ եւ ազատ լրագրողներին»,- հայտարարել է Ուրիխանյանը:




























