Օդեսայում զանգվածային անկարգությունների մասնակիցների եւ զոհերի թվում կան օտարերկրացիներ, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային:
Վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը՝ Յարեման մանրամասներ չի հաղորդել: Ավելի վաղ հաղորդում էին, որ Օդեսայում անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը 46-ի է հասել:
Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ուկրաինայում երկու օր սուգ է հայտարարվել: Սպասվում է, որ սուգի ավարտից հետո «հակամայդանի» ակտիվիստները կվերսկսեն բողոքի ակցիաները:




























