Հայաստանում մամուլի ազատության մասին խոսելը լուրջ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Freedom House-ի` 2014թ. համար ներկայացրած մամուլի ազատության վարկանիշային ցուցակը: Սաֆարյանի համոզմամբ, հատկապես տեղին չէ հեռուստատեսության պարագայում մամուլի ազատության մասին խոսել: «Իսկ բնակչության հիմնական մասը հենց այդտեղից է լրատվություն ստանում»,- հիշեցրել է նա:
Հիշեցնենք, որ հիշյալ ցուցակում Հայաստանը շարունակում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում մնալ եւ եւս մեկ տուգանային միավոր է վաստակել (62 բալ): Նախորդ տարիների համեմատ վիճակը գրեթե չի փոխվել. եթե 2013թ. երկիրը 134-139 տեղերն են գրավում, ապա այս տարի` 134-138-ը:




























