Թուրքական Քոնիա նահանգում շաբաթ օրը դպրոցականներով ավտոբուս է շրջվել:

Պատահարի հետեւանքով տուժել է 17 երեխա : Նրանց բոլորին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, հաղորդում է «Rosbalt.ru»-ն:

Վթարի պատճառ է դարձել այն, որ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարման վերահսկողությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին երկու անձ զոհվել էր, ավելի քան 40-ը վնասվածք էին ստացել Անկարա-Ստամբուլ մայրուղու վրա երկու ավտոբուսների բախման հետեւանքով: Վթարը տեղի էր ունեցելլ թուրքական մայրաքաղաքի տարածքում: Մունիցիպալ ավտոբուսը բախվել էր ուղերթ իրականացնող ավտոբուսի, որն էլ շրջվել էր: Բախումից հետո ավտոբուսը հարվածել էր կանգառին, ինչից հետո վնասել էր վերգետնյա անցումի հիմքը: