Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին եւ 3-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունների եւ «Արցախատուն» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումների նշանակությունը հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ այսպիսի ձեւաչափով հանդիպումներն այսուհետ եւս կկրեն պարբերական բնույթ: