Հանդուրասի իշխանությունները առնվազն յոթ երեխաների մահվան դեպք են հետաքննում: Նրանց, ամենայն հավանականությամբ, սպանել են հանցագործ խմբավորումների համար աշխատել չցանկանալու համար:

Հինգշաբթի օրը Սան-Պեդրո-Սուլա արդյունաբերական քաղաքի ոստիկանները յոթնամյա տղայի մարմին էին հայտնաբերել. Երեխային մահից առաջ ակնհայտորեն տանջել էին: Նրա 13-ամյա եղբոր մարմինը դեռեւս մի քանի օր առաջ էր հայտնաբերվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հոնդուրասի գլխավոր դատախազ Օսկար Չինսիլլան գործն իր անձնական վերահսկողության տակ է առել:

Հոնդուրասը սպանությունների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունի: Իշխանությունների տվյալներով, այդ երկրում օրական միջինը 15 մարդու կյանք են խլում: