Փարիզյան « Christie`s » աճուրդում վաճառվել է Թորա, որը հրատարակվել էր դեռ 15-րդ դարում Իտալիայի հյուսիսում՝ Բոլոնիայում:
Գիրքը ձեռք են բերել 2.842 մլն եվրոյի դիմաց, գնորդը ցանկացել է անհայտ մնալ:
Թորայի երկու այլ նմուշ, որոնք հրատարակվել էին նույն տարում, վաճառվել են 1970 եւ 1988 թվականների աճուրդներում, հաղորդում է «MigNews.ru»-ն:
Տվյալ օրինակը տպագրվել է մագաղաթի վրա եւ բոլորը էջերն էլ պահպանվել են:




























