Օդեսայում արհմիությունների տանը բռնկված հրդեհի պատճառ կարող էին լինել Մոլոտովի կոկտեյլները, որոնց վերեւից էին նետել: Այդպիսին են նախնական եզրակացությունները Արտակարգի իրավիճակների պետական ծառայության Օդեսայի մարզի վարչության  մասանգետների կողմից դեպքի վայրի ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է ՆԳՆ Օդեսայի մարզի վարչության մամուլի ծառայությունը, չարագործների գործողությունների հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, հաղորդում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմը»:  

«Վերեւի հարկերից (Արհմիությունների տան՝ խմբ.) հարձակվողները խաղաղ քաղաքացիների վրա սկսել են պայթուցիկ նյութերով շշեր նետել, հրազենից կրակ են արձակել: Չարագործների կողմից Մոլոտովի կոկտեյլի կիրառումից հետո հրդեհ է բռնկվել, որը վերին հարկերից սկսել է տարածվել շենքի մեծ հատվածում եւ ավելի քան 40 հոգու մահվան պատճառ է դարձել: Ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 120 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ: