Մոսկվային մերձակա Պոդոլսկում կրկեսում ընձառյուծը հարձակվել է կնոջ եւ երեքամյա երեխայի վրա, նրանք քերծվածքներ եւ վերքեր են ստացել, հաղորդում է ՆԳՆ մարզային վարծության մամուլի ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»:
«Այսօր, նախնական տվյալների համաձայն, ժամը մոտ 17:00-ի սահմաններում կրկեսում ելույթի ժամանակն ընձառույծի վզկապն արձակվել է, որից հետո նա նետվել է հանդիսատեսի կողմը: Վարժեցնողները նրան արագ հետ են քաշել, սակայն տարբեր քերծվածքներից ու վերքերից տուժել են կինն ու նրա երեքամյա երեխան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ճշտել է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:




























