Շրի-Լանկան այս ամառ կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա եւ Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներ, ինչպես նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւան «Շրի-Լանկայի օրեր» փառատոնով: Այդ մասին հաղորդում է Շրի-Լանկայի պաշտոնական կառավարական տեղեկատվական պորտալը: Միջոցառումները Մոսկվայում կմեկնարկեն մայիսի 29-ին, որից հետո տեղի կունենան Կազանում, Սամարայում, Սարատովում, Վոլգոգրադում, Ռոստովում եւ վերջնական կետը կլինի Երեւանը՝ հունիսի 17-ին:
Գունագեղ փառատոնի նպատակն է Շրի-Լանկան մոտ դարձնել Ռուսաստանին եւ Հայաստանին բիզնեսի եւ մշակույթի տեսակետից: ՌԴ-ում Շրի-Լանկայի դեսպանատունն այս երկրի մշակույթի եւ արվեստի սիրահարներին հրավիրում է նշված քաղաքներ, որպեսզի մոգական ճանապարհորդություն իրականցնեն նրա պատմության, մշակույթի միջով, զգան նրա գեղեցկությունն ու հյուրընկալությունը:Շրի-Լանկայի քաղաքակրթությունը բազմադեմ է, ինչպես եւ բնանկարային փառատոնների նրա հսկայական ժառանգությունը բոլոր գույներով ու ավանդույթներով՝ բուդդիզմից մինչեւ քրիստոնեություն, հինդուիզմ եւ իսլամ: Այդ մշակույթը ցույց տալու համար Շրի-Լանկայի առաջատար պարի խումբը հանդես կգա Ռուսաստանում եւ Հայաստանում:
Ելույթները տեղի կունենան առեւտրի խոշոր կենտրոններում եւ մասնակից քաղաքների բաց հրապարակներում:Սովորաբար թեյը կապում են Շրի-Լանկայի կամ Ցեյլոնի հետ, ինչպես որ կոչվում էր մինչեւ 1972թ.-ը: Եւ զարմանալի չէ, քանի որ Հնդկական օվկիանոսում գտնվող այդ կղզին աշխարհում երկրորդն է ըստ թեյի արտահանման: Ուստի հանդիսությունների ժամանակ ներկաները կկարողանան ցեյլոնյան թեյ խմել: Բացի այդ, Շրի-Լանկայի դեսպանությունը մի շարք տուրիստական սեմինարներ կանցկացնի:



























