Գրքերը լավագույն օգնականներն են սթրեսի դեմ պայքարում: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները: Կարդալով՝ մարդը շատ ավելի արագ ու արդյունավետ է ազատվում սթրեսիդ, քան երվ փորձում է հաղթահարել դրանք զբոսանքի կամ ալկոհոլի օգնությամբ:

Գիտնականները սթրես հարուցող թեստավորման են հրավիրել կամավորներին: Նրանք փորձություններից հետո ընտրել են սթրեսից ազատվելու իրենց միջոցը: Որքանով են արդյուանվետ եղել մեթոդները, գիտնականները որոշել են զարկերակի եւ մկանային տոնուսի օգնությամբ, հաղորդում է «Med-news.ru »-ն:Թեստի արդյունքներից պարզվել է, որ ընթերցանությունը 68 տոկոսով նվազեցնում է սթրեսի մակարդակը: Որպեսզի զարկերակը կարգավորվի, իսկ մկանները թուլանան, բավական է մի քանի էջ կարդալ:Մեծ արդյունավետությամբ կարող է առանձնանալ երաժտությունը, թեեւ ավելի քիչ, քան ընթերցանությունը. այն սթրեսի մակարդակն իջեցնում է 61 տոկոսով: