ԱՄՆ-ում ցեղասպանության դասավանդման նախագիծը վերահրատարակել է  «Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից. 1915-1922թթ.» գիրքը:Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը: http://asbarez.com/122613/gened-republishes-landmark-book-of-armenian-genocide-news-reports/  : Գիրքը սկզբնապես խմբագրվել և հրատարակվել է 1980թ.-ին Հայոց ցեղասպանության հարցերով ռեսուրսային կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Քլոյանի կողմից, ով վախճանվել է 2010թ.-ին: 

400 էջից բաղկացած գիրքն իրենից ներկայացնում է «The New York Times»  թերթի հոդվածների,  ամսագրային պատմությունների, հայոց ցեղասպանության մասին պաժտոնական փաստաթղթերի և ականատեսների վկայությունների  ժողովածու՝ այն տեսքով, ինչպես որ դրանք հրապարակվել էին այն ժամանակվա ամերիկյան մամուլում:

«Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից» գիրքը գիտնականների համար կարևոր աշխատանք է հանդիսանում: Քլոյանը մանրամասն ներկայացրել է Հայոց ցեղասպանության թեմայով ընդարձակ ու հարուստ նյութը, որը հավաքվել է ամերիկյան մամուլից հատկապես «The New York Times»-ից: Այդ կերպ նա մեզ հնարավորություն է տվել հասկանալ հայոց ցեղասպանության մասշտաբներն ու լրջությունը պատմական այդ պահին, որը նույնիսկ հարյուր տարի անց մեծ հետևանքներ ունի»,- նշել է գրող, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Բալաքյանը:

«Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից» գիրքը 1915 եւ 1922 թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության, պարբերական դեպորտացիաների եւ հայերի ջարդի համոզիչ ժամանակագրություն է: