Ձեռներեց Տիգրան Արզաքանցյանը 2014թ.-ին պատրաստվում է ավարտին հասցնել ոսկու վերամշակման ֆաբրիկայի շինարարությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է նախագծի ներդրող, գործարար եւ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Նոր ֆաբրիկան Հայաստանում երկրորդը կդառնա Արարատի ֆաբրիկայից հետո, որը գործում է խորհրդային տարիներից:Արզաքանցյանի խոսքով՝ ինքը պատրաստվում է ֆաբրիկան կառուցել իր Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրում կողմից շահագործվող Լուսաջուր հատվածին կից: «Ֆաբրիկան աշխատելու է հիդրոմետալուրգիական եղանակով: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմից 15 մլն դոլար»,- ընդգծել է Արզաքանցյանը:«Այս տարի մենք անպայման ֆաբրիկան շահագործման կհանձնենք: Հաջորդ տարի ցանկանում ենք արտահանել: Հիմնականում կլինի ոսկի, արծաթ՝ շատ քիչ»,- եզրափակել է Արզաքանցյանը:Հիշեցնենք, որ Լուսաջուրի հատվածում C1+C2 չափանիշներով ոսկու հանքը գնահատվում է 18.5 տոննա:




























