Չեխական բանկերը սկսել են իրենց հաջախորդներին նոր ծառայություն առաջարկել, որը զգալիորեն կթեթեւացնի տասնյակ հազարավոր հաճախորդների կյանքը: Չեխիայի հեռագրատան հետ համատեղ, ֆինանսական կազմակերպությունները կազմակերպել են փողը հաճախորդի հաշվից նրա տուն հասցնելու համակարգը:
Ներկայումս փողը տեղափոխումը կատարվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գումարի չափը չպետք է գերազանցի 20 հազրա կրոնը (հազար դոլարից մի փոքր ավելի), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Առաջին երկու ամիսների ընթացքում փոստատարները հաճախորդների փոխերը անվճար կտեղափոխեն, այնուհետեւ այն կդառնա վճարովի: Հաճախորդը պիտի այդ ծառայության համար վճարի 65 կրոն (3 դոլար) կամ 95 կրոն (ավելի քան 4,5 դոլար): Բանկիրները համարում են, որ նոր ծառայությունը զգալիորեն կթեթեւացնի թոշակառուների, ինչպես նաեւ փոքր բնակչություն ունեցող բնակավայրերի բնակիչների կյանքը, որտեղ չկան առանձին ֆինանսական կազմակերպություններ կամ բանկոմատներ:
Հարեւան Սլովակիայում այդ ծառայությունը գործում է մոտ 10 տարի:



























