Արքանզասի բնակելի տներից մեկում հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ այդ թվում նաեւ տասներեքամյա աղջիկ, եւս չորսը վնասվածքներ են ստացել: Երկոր տղա՝ ութ եւ տաս տարեկան հասակի գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Ենթադրյալ մարդասպանը սպանված է հայտնաբերվել սեփական մեքենայում, հաղորդում է «NEWSru.co.il»-ը՝ վկայակոչելով «USA Today»-ին:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ջոնսբորո քաղաքիի հիվանդանոց լուրէ ստացվել այն մասին, որ բնակելի տանը կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբել են հրազենային վնասվածքներով վեց անձի: Տղամարդը եւ տասներեքամյա աղջիկը մահացած էին, ութ և տասը տարեկան երկու տղաներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:
Եւս մեկ տղամարդու սպանված վիճակում հայտնաբերել են առաջին հանցանքի վայրի մոտակայքում:
Կասկածյալին գտել են սպանված վիճակում այն մեքենայի վարորդական նստարանի վրա, որը տեսել են հանցանքի վայրում:
Ոստիկանությունն այս պահին չի հրապարակում զոհերի ու մարդասպանի անունները: Անհայտ են մնում հանցագործության դրդապատճառները: Ոստիկանությունը վարում է հետաքննություն:




























