Զուգարանների համաշխարհային կազմակերպության հիմնադիր Ջեք Սիմը փորձել է լուծել Հոնկոնգի բնակիչների եւ մայրցամաքային Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների միջեւ ծագած տարաձայնությունները՝ կապված հասարակական վայրերում բնական փոքր կարիքները հոգալու խնդրի հետ:
Այս շաբաթ Հոնկոնգի բնակիչները մի շարք բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ չինացի զբոսաշրջիկների՝ բնական կարիքները հոգալու սովորույթի: Համացանում մի շարք տեսագրություններ են հայտնվել, որտեղ չինացի ծնողները թույլ են տալիս իրենց երեխաներին միզել փողոցում:
Նվազագույնը մեկ դեպքում միզող երեխայի ծնողներին ձերբակալել են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զուգարանների համաշխարհային կազմակերպության հիմնադիր Ջեք Սիմը կոչ է արել Հոնկոնգի իշխանություններին իր տարածք այցելող անձանց տեղեկացնել այն մասին, որ հասարակական վայրերում բնական կարիքները հոգալը հիգիենիկ չէ:











