Անգլիայի Էսսեքս կոմսությունում գտնվող Բրենթվուդ Սաուս քաղաքի տեղական խորհրդի ընտրություններում պահպանողական կուսակցության թեկնածուն հանել է իր թեկնածությունն այն բանից հետո, երբ «Twitter»-ում հակաիսլամական եւ հոմոֆոբ հայտարարություններ է տեղադրել:

Դեւիդ Բիշոփը հրապարակայնորեն ներողություն է խնդրել « Twitter »-ում կատարած գրառման համար այն մասին, թե իսլամը բռնաբարությունը խրախուսող կրոն է:

Իր հայտարարության մեջ Դեւդ Բիշոփը ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորել, խնդրում է ընտրողներին չքվեարկել իր օգտին տեղական ընտրություններում, որոնք կայանալու են մայիսի վերջին:

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության տեղական բաժանմունքի նախագահը հայտարարել է, որ Դեւիդ Բիշոփի համոզմունքները «տեղ չունեն իրենց խմբում», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: