Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Մախարաշտրա նահանգում ուղեւորատար գնացքի 4 վագոնները դուրս են եկել ռելսերից: 12 մարդ զոհվել է, մոտ 60-ը վնասվածքներ են ստացել:
«Կենտրոնական երկաթուղի» տրանսպորտային ընկերությունը, որը պատասխանատու է այս շրջանում երկաթուղիային հաղորդակցության համար, դեռ չի հաստատել մարդկանց մահվան մասին տվյալները: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:30-ի սահմաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Times of India»-ին:
«Կենտրոնական երկաթուղու» պաշտոնական ներկայացուցիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ վթարից առաջ գնացքը մնացել էր թունելում:
«Սա չի համապատասխանում իրականությանը: Գնացքն անցել է թունելով նախքան ռելսերից դուրս գալտ: Մի քանի անձ տուժել է, մենք փորձում ենք ճշտել, թե ինչ է տեղի ունեցել ուղեւորների հետ»,- հավելել է նա:
Տեղի բնակիչներն օգնություն են ցույց տալիս շարժակազմի ուղեւորներին: Նրանց տրամադրել են խմելու ջուր, առաջին բուժօգնության ցուցաբերման միջոցներ եւ տրանսպորտ:


























