Խաղաղ օվկիանոսում, Ֆիջի կղզիների շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիջի արշիպելագի Նդոյ կղզուց 500 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 527 կմ խորության վրա:
6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժերը համարվում են ուժեղ եւ կարող են հանգեցնել ավերածությունների, իսկ ծովում՝ ցունամիի:
Այս երկրաշարժը ցունամի չի առաջացրել, քանի որ օջախը գտնվել է շատ մեծ խորության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:




























