Արեւմուտքում գրեթե տեղեկատվական շրջափակում է, որի շրջանակներում Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին տվյալներն արգելափակվում են: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Հատկանշական է, որ նույնիսկ ԵԱՀԿ շրջանակներում ոչ ոք չգիտի, որ այսօր Ուկրաինայում արյուն է հեղվում, զորքերը կրակում են անզեն մարդկանց ուղղությամբ: Ի՞նչ խոսքի կամ մամուլի ազատության մասին կարող ենք խոսել նման պայմաններում»,- ընդգծել են գերատեսչությունում: «Պահանջում ենք, որպեսզի ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի համապատասխան ինստիտուտներն անհապաղ օբյեկտիվ գնահատական տային Ուկրաինայում տեղի ունեցածին»,- հայտարարել են ԱԳՆ-ում:
Անհրաժեշտ են ուկրաինական իշխանության վրա ազդեցության միջազգային անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ տրվի հանցավոր գծին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Մոսկվայում համարում են, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կատարում փետրվարի 21-ի համաձայնությունն ու ապրիլի 17-ի ժնեւյան հայտարարությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Շարունակվում են ուժային պատժիչ գործողություններն Ուկրաինայի հարավ-արեւելքում: Հարավում անպատիժ գործում են ազգայնալան ռադիկալները: Սա միանգամայն անթույլատրելի է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
«Օդեսսայում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ տասնյակ երիտասարդներ են զոհվել, ցնցեց ողջ աշխարը: Մենք խորապես ցավում ենք: Մեր ցավակցություններն ենք հայտնում Օդեսսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում զոհվածների ընտանիքներին»,- ասել է Կարասինը:




























