«Ազգային վերածնունդ» կուսակցությունը եւ Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի հետ համատեղ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, 2015թ. ապրիլին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կազմակերպում են միջազգային գիտաժողով «Բռնի կրոնափոխությունը ցեղասպանության ընթացքում եւ դրանից առաջ. մահմեդականացված հայեր» խորագրով:
Հայերի բռնի կրոնափոխության, մահմեդականացման թեման օր օրի ավելի ակտուալ է դառնում, հայտնվում են թեման լուսաբանող բազմաթիվ գիտական իշխատություններ եւ լրագրողական նյութեր: Այս գիտաժողովը նպատակ ունի ի հայտ բերել նոր փաստեր մահմեդական հայերի վերաբերյալ: Ելույթները կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Ելույթների համառոտ շարադրանքը (մինչեւ 500 բառ), ինչպես նաեւ հեղինակի համառոտ ինքնակենսագրությունը հայերեն կամ անգլերեն լեզուներով մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Գիտաժողովին վերաբերվող հարցերի համար եւս կարող եք գրել վերոնշյալ հասցեով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն եւ անգլերեն:




























