ԳԴՀ եւ ԳՖՀ միավորման եւ երկրի արեւելքում կենասամակարդակի հավասարեցման գործընթացի վրա այս պահի հաշվարկներով ծախսվել է 2 տրլն եվրո: Այդպիսին են հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են մի քանի հետազոտական ինստիտուտների կողմից «Welt am Sonntag» թերթի պատվերով:
Ընդ որում Գերմանիայի կառավարության կողմից ընդհանուր գումարի 60-65 տոկոսն ուղղվել է սոցիալական ծախսերին՝ առաջին հերթին նախկին ԳԴՀ-ում թոշակի բարձրացմանը: Մոտ 14,5 մլրդ եվրո ծախսվել է երկրի արեւելքում տնտեսության խթանման զանազան ծրագրերի վրա: Ուղղակի ֆինանսական սուբսիդիաները 2014թ.-ի սկզբի դրությամբ հաշվարկվում են մոտ 560 մլրդ եվրո:
Դրա հետ մեկտեղ՝ դաշնային այն հողերը, որոնք նախկինում ԳԴՀ կազմում էին, շարունակում են զիջել արեւմտյան հողերին տնտեսական ու սոցիալական գրեթե բոլոր ցուցանիշներով:
Դաշնության այս սուբյեկտների հիմնական խնդիր շարունակում էմնալ ժողովրդագրությունը՝ երիտասարդները շարունակում են մեկնել ապահով շրջաններ, բնակիչների միջին հասակը գնալով աճում է: Շարունակվում են տարբերություննրը աշխատավարձերի մակարդակի եւ թոշակների տարբերությունը, որոնք այնտեղ 20 տոկոսով ավելի ցածր են, քան Արեւմուտքում: Բացի այդ, «նոր» հողերում մոտ երկու անգամ ավելի շատ է գործազուրկների թիվը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























