Բորիսովի փորձարարական պոլիգոնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ փորձարկել նոր «Geely» ավտոմեքենաները, որոնք չինացիների հետ համատեղ հավաքում է «Բելջի» ՓԲԸ-ն(ստեղծվել է Բորիսովի «Ավտոհիդրոուսիլիտել» գործարանի հիման վրա):
Նա վարել է Geely SC7 եւ Geely LC Cross մակնիշի մեքենաներ, որից հետո նոր Geely EX7-ը, որը փորձարկել է առանց ճանապարհ պայմաններում:
Այս պահին «Բելջի» համատեղ ձեռնարկությունը հաջողությամբ զարգանում է: 2013թ.-ին այստեղ հավաքել են ավելի քան 2,5 հազար ավտոմեքենա: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արտադրվել է ավելի քան 1,6 հազար մեքենա:
Ինչպես հաղորդում են, այժմ Geely մեքենաների երաշխիքը կազմում է 3 տարի կամ 100 հազար կմ երթ: Ամենաէժան Geely LC CROSS-ի արժեքն է 10,6 հազարիղ 11,5 հազար դոլար, իսկ ամենաթանկ Geely EX7-ի արժեքը՝ 21,5 հազար:
Ենթադրվում է, որ տարեկան կվաճառվի մոտ 50 հազար մեքենա: Այս տարի նախատեսվում է արտադրել 18 հազար Geely Բելառուսում, իրացնել մոտ 14,5 հազարը, որից 11 հազարը Ռուսաստանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























