Բելգիայի իշխանություններն արգելել են Բրյուսելում հակասեմիտական կարգախոսների ներքո միտինգ անցկացնել, որը նախապատրաստվում էր կազմակերպել  ոչ մեծ աջ արմատական խմբավորումը:

Հանրահավաքում պետք է հանդես գար ֆրանսիացի հումորիստ Դյոդոն Մբալա Մբալան, ով հայտնի է նացիստական ողջույնի իր ծաղրանկարով, որից օգտվել էր ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Հակասեմիտական այս շարժումը ստացել էր ֆրանսիական «կենել» մականունը, իսկ Ռուսաստանում այն անվանում են «շրջված ծայր»:

Չնայած արգելքին՝ «Բելգիացիներն առաջին հերթին» կուսակցության ղեկավարները կոչ են անում կողմանկիցներին հավաքվել միտինգի ու այն խաղաղ անցկացնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանրահավաքի հակառակորդները պնդում են, որ այն կարող է վերածվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիզմի զազրելի դրսեւորման: