Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում երեխաների թիվը ռեկորդային չափով կրճատվել է ողջ պատմության ընթացքում, իսկ 65 տարեկանից բարձր տարեց մարդկանց թիվը, հակառակը՝ աճել է:

Նրա գնահատմամբ՝ Ճապոնիայի բնակչության միայն 12,8 տոկոսն է 15 տարեկանից փոքր, մինչդեռ ծերունիները կազմում են 25 տոկոս:

Ճապոնիան աշխարհում բնակչության ամենացածր հավելաճի ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է, իսկ երիտասարդների ու տարեցների թվաքանակների հարաբերակցությունը սպառնալիքի տակ է դնում երկրի զարգացումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: