Բնական մարգարիտի գնի համաշխարհային ռեկորդը սահմանվել է Մեծ Բրիտանիայում, երբ աճուրդի ժամանակ այն վաճառվել էր 1.36 մլն դոլարի դիմաց: Այդ մասին հայտարարել է «Woolley and Wallis» աճուրդի տան ներկայացուցիչը, որը գտնվում է անգլիական Սոլսբերի քաղաքում:
«Շրջանաձեւ մարգարիտի տրամագիծը կազմում է 17.4 մմ, քաշը կազմում է 33.14 կարատ,- հաղորդել է նա:- Միջազգային աճուրդների պատմության ընթացքում երբեք նման խոշոր բնական մարգարիտ չէր եղել»:
Մասնագետները կարծում են, որ մարգարիտը «Pinctada maxima» խխունջից է: Նման չափերի հասնելու համար պահանջվում է նվազագույնը 10 տարի: : Կան բոլոր հիմքերը համարելու, որ մարգարիտը գտել են Կարմիր ծովում կամ Պարսից ծոցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, մարգարիտը պատահաբար հայտնաբերվել է ականջօղում, որոնք ինչ-որ կին բերել էր ոսկերիչի մոտ: Նա հայտնել է, որ դա ամուսնու նվերն է:
Աճուրդում մարգարիտի նախնական գին սահմանվել էր 200 հազար դոլարը: Սակայն թեժ պայքարի ընթացում այն վաճառվել է ավելի քան վեց անգամ ավելի գումարի դիմաց:



























