Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին:
G7-ի երկրներից մեկի վարչապետը իր պաշտոնական հայտարարության մեջ հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվում են Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքում «անօրինական օկուպացիայի» եւ «սադրիչ ռազմական ակտիվության» պատճառով
Հարփերի խոսքով՝ պատժամիջոցները կկիրառվեն ռուսական 16 «սուբյեկտների» նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին կանադան ֆինանսական եւ վիզային պատժամիջոցներ է կիրառել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների, գործարարների եւ քաղաքական գործիչների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ:




























