Թուրքական Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը պարզում է ավտոպատահարի հանգամանքները, որի հետեւանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, վթարի հետեւանքով տուժածներին բուժօգնություն են ցուցաբերում: Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչությանը:
Դիվանագետները խնդրել են տեղի իրավապահ մարմիններից տեղեկություններ հաղորդել վթարի պատճառների եւ այլ մանրամասների մասին:
Կիրակի ավելի թուրքական Սիդե քաղաքում ավտոբուսը վթարի էր ենթարկվել, որի հետեւանքով 10 զբոսաշրջիկ էր տուժել: 1998թ.-ին ծնված Ռուսաստանի քաղաքացուհին զոհվել է: Գլխավոր հյուպատոսարանի տվյալներով՝ ռուսաստանցիները Թուրքիա էին ժամանել հանգստանալու, ավտոբուսով մեկնում էին տեղի օդանավակայանից: «Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը՝ Թուրքիայի քաղաքացի, չի վերահսկել տրանսպորտային միջոցի կառավարումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:



























