Լիբիայում խորհրդարանի պատգամավորները նոր վարչապետ են ընտրել Ահմեդ Միիթիքին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռոյթերս»-ը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի խոսնակի ընտրության քվեարկությունը հեշտ չի անցել, գրոհայինները խումբը ներխուժել է խորհրդարանի շենք եւ հրաձգություն սարքել:
Իսկ դրանից առաջ, ապրիլի 13-ին, հիմա արդեն նախկին վարչապետ Աբդալլահ աթ-Թանին հրաժարական է տվել՝ իր որոշումը բացատրելով սեփական կյանքի եւ իր ընտանիքի անվտանգությամբ: Նա այդ մասին հայտարարել է վարչապետ դառնալուց 5 օր անց:




























