Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը Instagram-ում սեփական լուսանկարն է հրապարակել իսրայելական հիվանդանոցի հիվանդասենյակից, որտեղ նա հիմա գտնվում է:

«Պետք է ուժեղ ապրել : Բոլորին շնորհակալություն, ես կվերադռնամ»,- գրել է նա լուսանկարի տակ:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Կերնեսը հրազենային վնասվածք է ստացել թիկունքից: Սկզբում նրան վիրահատել են Խարկովի բժիշկները, իսկ ապրիլի 29-ին նրան տեղափոխել են Իսրայել՝ բուժման: