Հարավային Կորեայում «Սեւոլ» ուղեւորատար լաստանավի կործանման զոհերի թիվը հասել է 248-ի, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 242 զոհի մասին: Եւս 54 ուղեւորների ճակատագիրն անհայտ է մնում:
Կիրակի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն երկրորդ անգամ այցելել է Չինդո կղզի, որտեղ մինչ օրս գտնվում են անհայտ կորածների ընտանիքների անդամները եւ կառավարության օպերատիվ շտաբը՝ որոնողական փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Զոհվածների հարազատների եւ տուժածների հետ հանդիպման ժամանակ Կորեայի նախագահը ներողություն է խնդրել իշխանությունների ոչ բավարար արդյունավետ գործողությունների համար եւ խոստացել որոնողական փրկարարական աշխատանքները հասցնել մինչեւ վերջ:




























