Օդեսայի ոստիկանությունը հեռացվել է ծառայողական պարտականությունների կատարումից, Օդեսայում զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց գործողությունների քննչական հետաքննություն է սկսվել: Նշենք, որ այդ անկարգությունների հետեւանքով46 մարդ է զոհվել: Այս մասին ուկրաինական «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Ներկայումս Օդեսայի ոստիկանության ողջ ղեկավարությունը հեռացվել է իր պարտականությունների կատարումից: Ընթանում է ծառայողական հետաքննություն: Նրանք պատասխան կտան իրենց մեղավորության աստիճանի համաձայն՝ ամբողջ ծավալով: Դա վերաբերում է եւ ղեկավարին, եւ նրա տեղակալին, եւ առաջին առաջին տեղակալին եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց»,-ասել է Ավակովը:

Նա հավելել է, որ օրենքի առջեւ պատասխան են տալու նաեւ ոստիկանության շարքային աշխատակիցները, որոնք, Ավակովի խոսքով,  չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները անկարգությունների ժամանակ: մասնավորապես, դա վերաբերում է նաեւ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն ու դատախազության մարմիններին: