Շվեյցարական Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրքհալթերը մայիսի 7-ին կժամանի Մոսկվա Ուկրաինայում լարվածությունը մեղմելու հարցերը քննարկելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կրեմլի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ այդ մասին հայտարարվել է մայիսի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Պուտինն ու Մերկելը նշել են միջազգային արդյունավետ միջոցների ձեռնարկման կարեւորությունը, նախ եւ առաջ՝ ԵԱՀԿ գծով, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայում լարվածության մեղմացմանը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բուրքհալթերի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել մեծացնել ԵԱՀԿ դերը Ուկրաինայում տիրող իրավիճակի մեղմացման  գործում: