Մեկ տրլն դոլարի առաջին սեփականատերը ի հայտ կգա 2039 թվականին: Այս մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը:
«Առաջին տրիլիոնատերը կարձանագրվի 25 տարի անց, ամենայն հավանականությամբ նա կլինի կամ Հնդկաստանի բնակիչ, կամ՝ Չինաստանի, որոնց երկրների տնտեսություններն աննախադեպ աճ են արձանագրում»,-նշել է պարբերականը:
«Մեկ տրիլիոնի տեր կդառնա նա, ով ամբողջությամբ կփոխի մեր աշխարհը, ինչպես դա ժամանակին արեց Բիլ Գեյթսը՝ անհատական համակարգիչների թողարկմամբ: Դա կարող է լինել նաեւ պլոբալ խնդիրների լուծման միջոցով, ինչպեսին է ասենք խմելու ջրի անբավարարությունը, կամ այնպիսի բան, որի մասին աշխարհը չգիտի, ինչպես դա եղավ Facebook-ի դեպքում»,-ասել է Wealth Insight կոնսալթինգային ընկերության աշխատակից Օլիվեր Ուիլյամը: Նա համարում է, որ առաջին տրիլիոնատերը կհայտնվի ԱՄՆ-ում, որտեղ «առավել ակնառու է կապիտալի կուտակման գործընթացը»:
Ներկայումս աշխարհում ամենահարուստ մարդը Microsoft ընկերության սեփականատեր Բիլ Գեյթսն է, որի կարողությունը հասնում է 79,9 մլրդ դոլարի:



























