Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մայիսի 5-8-ին կներկայացնի Հայաստանը Դուբայում տեղի ունեցող «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Այն Մերձավոր Արեւելքում զբոսաշրջային ոլորտի ամենամեծ միջոցառումն է. ակնկալվում է շուրջ 20 հազար առեւտրային գործակալների, զբոսաշրջային մասնագետների եւ 21 հազար այցելուների մասնակցություն:
Ցուցահանդեսը համակենտրոնացնում է տարածաշրջանի գործարար ներուժը՝ միեւնույն ժամանակ, հանդիսանալով զբոսաշրջության ոլորտի մարտահրավերների եւ հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող տեղեկագրքեր եւ քարտեզներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը մերձավորարեւելյան շուկայում, զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:



























