Չինաստանի քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել` արտասահմանյան հետախուզությանը զինվորական գաղտնի փաստաթղթեր եւ լուսանկարներ հանձնելու մեղադրանքով: 

Լի ազգանունով մեղադրյալը կապ է հաստատել օտար  պետության հատուկ ծառայությունների հետ` հաղորդագրությունների վայրկենական փոխանակման չինական QQ ծառայության միջոցով: Դրանից հետո հետախույզը ՉԺՀ-ի քաղաքացուն վճարել է, որպեսզի վերջինս իրեն տրամադրի չինական բանակի մասին գաղտնի տեղեկություններ, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով China Daily-ը:

Տղամարդն ընդհանուր առմամբ հանձնել է տարբեր աստիճանի գաղտնիության 23 փաստաթուղթ: Լին տրամադրել է  նաեւ Գուանդուն նահանգում Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի կայանների մասին տեղեկատվությունը եւ չինական բանակի տրանսպորտային միջոցների լուսանկարներ:  Դատարանն ընդունել է, որ տղամարդու գործողությունները «լուրջ վտանգ են ներկայացնում երկրի զինված ուժերի համար»: