Ամերիկացի գիտնականները ծնող համաստեղությունից բարձր արագությամբ հեռացող աստղերի գնդաձեւ խումբ են հայտնաբերել:
HVGC-1 անունը ստացած աստղախումբը հայրենի Messier 87 համաստեղութունից վայրկյանում 50 հազար կմ արագությամբ (լույսի արագությունից ընդամենը վեց անգամ փոքր) փախուստի է դիմում: Այն համաստեղությունում առաջացած ամենահին եւ գրավիտացիոն դաշտով միմյանց նկատմամբ կարգավորված կախվածություն ունեցող աստղերի միավորում է: Messier 87-ում մի քանի հազար նման խմբեր գոյություն ունեն, իսկ Ծիր Կաթինում` շուրջ 150: Ի տարբերություն դրանց, ցրված կուտակներ կազմող աստղերը թույլ գրավիտացիոն ուժ ունեն, համեմատաբար երիտասարդ են եւ համաստեղության սկավառակի վրա են տեղակայված: Համաստեղության էվոլյուցիայում գնդաձեւ կուտակումների դերը դեռեւս մինչեւ վերջ բացահայտված չէ:
HVGC-1 աստղախմբի նման վարքագիծը աստղագետները բացատրում են նրանով, որ Messier 87-ը երկու համաստեղությունների բախման արդյունքում է ձեւավորվել եւ, այդ իսկ պատճառով, իր կենտրոնում չի կարող երկու գերզանգվածային սեւ անցքեր պահել:




























