Վանա լճի միակ ձկնատեսակի՝ Վանա տառեխի ձվադրման շրջանի հետ կապված սկսվել է ձկնորսության սեզոնային արգելքը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայում 3 ամսով արգելվել է Վանա լճում ձկան որսը, քանի որ սկսվել է տառեխների ձվադրման շրջանը։

Վան  նահանգի սննդի, գյուղատնտեսության եւ անասնապահության վարչության պետ Մահմուդ Չելիքի գլխավորությամբ տեսչական խմբերն ստուգումներ են անցկացնում որսագողության հավանական հատվածներում։ Չելիքը նշել է, թե տառեխները ձվադրման վայրերն են Վանա լիճ թափվող Զիլան եւ Դելիչայ գետերը։  Նա նշել է, թե ձկնատեսակի պահպանման համար ամեն տարի ձվադրման շրջանում արգելվում է ձկնորսությունը։