Ֆրանսիայի մայրաքաղաքում ոսկերչական խանութի կողոպտման հանդուգն փորձ է արվել:

Փարիզի ոստիկանության հաղորդմամբ, վաղ առավոտյան հանցագործները փորձել են Օպերայի հրապարակի հարեւանությամբ գտնվող բուտիկի զրահապատ դռները հսկայական չափերի շինարարական տեխնիկայով խոյահարման միջոցով ջարդել:

Անհաջող փորձերից հետո չարագործներին հաջողվել է ցուցափեղկը պաշտպանող վանդակաճաղը եւ ապակին ջարդել, սակայն խանութից ներս թափանցել նրանք այդպես էլ չեն հաջողացրել. չարագործները ստիպված են եղել մինչ օրինապահները ժամանումը փախուստի դիմել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վանդոմյան եւ Օպերայի հրապարակների հարեւանությամբ գտնվող փողոցների վրա գործող ոսկերչական խանութները Փարիզի ամենաթանկ բուտիկների այսպես կոչված «ոսկե եռանկյունն» են կազմում: Դրանց ուղղությամբ վերջին տարիներին ամիսը մի քանի անգամ հարձակումներ են իրականացվում: Հաճախ հանցագործները մինչեւ 20 հոգանոց խմբավորումներով են կողոպուտի փորձ անում: