2014թ. Կիեւը կարող է ԱՄՀ-ից ստանալ 7,441 միլիարդ դոլար` stand-by վակային ծրագրի շրջանակում, որը Հիմնադրամի ղեկավարությունը հավանության էր արժանացրել ապրիլի 30-ին` ԱՄՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ըստ փաստաթղթի` ԱՄՀ-ն արդեն հավանություն է տվել Ուկրաինային 3,189 միլիարդ դոլար հատկացնելուն: Ընթացիկ տարում նախատեսված է նաեւ երեք փուլով գումարի տրամադրում` 1,417 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Հատկացումները սպասվում են հուլիսին, սեպտեմբերին եւ դեկտեմբերին:
Այսպիսով, 2014թ. Ուկրաինան կարող է ստանալ 7,441 միլիարդ դոլարի վարկային միջոցներ:
2015թ. ծրագրով նախատեսվում է գումարը չորս փուլով հատկացնել` 2,126 միլիարդ դոլար մարտին, հունիսին, սեպտեմբերին եւ դեկտեմբերին: 2015թ. Ուկրաինան կարող է ստանալ 8,504 միլիարդ դոլար:
Վերջին հատկացումը նախատեսված է 2016թ. մարտին` 1,063 միլիարդ դոլարի չափով:
Ըստ ժամանակացույցի` ընդյհանուր գումարը կազմում է 17,008 միլիարդ դոլար, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:



























