Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը գործի է դրել ավիացիան` բեռնատար գնացքը ոչնչացնելու համար, որը «ապստամբներն» իբր փորձել էին դարձնել զրահագնացք, փոխանցում է երկրի պաշտպանության նախարարության կայքը: 

Հաղորդվում է, որ «ապստամբները» «փորձել էին վագոնները  վերածել զրահագնացքի»:

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ այդ տվյալները ստացել էր հետախուզությունը, որից հետո բանակային ավիացիայի օգնությամբ գնացքը  ռմբակոծվել էր: 

Մայիսի 5-ին Սլավյանսկի շրջակայքում շարունակվում են մարտերը: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի` զոհվել է չորս զինվոր, 30 մարդ վիրավորվել է, զոհեր կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում:

Ավելի վաղ ինքնապաշտպանության գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել էին, որ խոսքը կարող է գնալ 20 ապստամբ զոհերի մասին: