Ֆրանսիայի բացարձակ մեծամասնությունը (86%) բացասական է համարում Ֆրանսուա Օլանդի` նախագահի պաշտոնում երկամյա աշխատանքի արդյունքները: Այս մասին են վկայում Nice-Matin պարբերականի պատվերով CSA հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցվածների 52 տոկոսը երկու տարի անց նախագահի աշխատանքի արդյունքը «չափազանց բացասական» է որակել, 34 տոկոսը` «բավականին բացասական», 13 տոկոսը` «բավականին դրական» եւ միայն 1 տոկոսը` «չափազանց դրական»: Բացի այդ, նախագահական ընտրություններին Օլանդի օգտին քվեարկած բնակչության երրորդ մասը  հայտարարել է, որ այսօր չէր կրկնի իր ընտրությունը:

Ֆրանսիացի մասնավորապես դժգոհ են այն բանից, որ նոր իշխանությունները չեն պահել իրենց նախընտրական խոստումների մեծ մասը, իսկ սոցիալիստներն, ըստ էության, շարունակում են Սարկոզիի` խիստ խնայողութանը կողմնորոշված քաղաքականությունը վարել, հաղորդում է «Ռոսբալտը»: