Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է Ռուսաստանին միացած Ղրիմի թաթարների հարցը բարձրացնել Վիենայում կայանալիք Եվրոպայի խորհրդի ԱԳՆԽ նիստին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունում կազմվել է Ղրիմի թաթարների ծանր վիճակի հետ կապված զեկույց, որը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է ներկայացնել Եվրոպայի խորհրդի նիստին։

Նշվում է, որ նիստի ժամանակ սպասվում է, որ Դավութօղլուն բարձրացնելու  նաեւ Ղրիմի թաթարների առաջնորդ համարվող, Ուկրաինայի խորհրդի պատգամավոր Ջեմիլ Քըրըմօղլուի հարցը, ում թույլ չեն տվել այցելել Ղրիմ։ 

Նախատեսվում է նաեւ Ահմեդ Դավութօղլուի եւ ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի հիմնական թեման լինելու է Ղրիմի թաթարների հարցը եւ Ուկրաինական ճգնաժամը։