Մերձմոսկովյան Վիդնովի դատարանը լիազորել է կալանքի տակ վերցնել 51-ամյա «օրենքով գող» Ալեքսանդր Օկունեւին, ով քրեական շրջանակներում «Օգոնյոկ» անունով է առավել հայտնի:
Քրեական «գեներալը» ՆԳՆ Մոսկվայի մարզային վարչության հետախուզական բաժնի աշխատակիցների կողմից դեռեւս ապրիլի 30-ին է կալանքի տակ վերցվել` մեկ այլ «օրենքով գող»` «Խոբոտ» անվամբ հայտնի Անդրեյ Բելյաեւի հետ «Արարատ» ռեստորանում հանդիպման ժամանակ:
Անձնական խուզարկության ընթացքում Օգոնյոկի մոտ առանձնապես խոշոր չափի` 2,3 գրամ մեթադոն է հայտնավերվել եւ առգրավվել, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:
Նախկինում մի քանի անգամ դատվածություն ունեցող, ծագումով լենինգրադցի Ալեքսանդր Օկունեւը վրացի «օրենքով գողերի» կողմից Վլադիմիրի բանտում` 1994թ. գարնանն է թագադրվել, որտեղ էլ հայտնի «գողերի»` Ռեվազ Ցիցիշվիլիի, Էդուարդ Ասատրյանի, Ալեքսանդր Սեվերովի եւ Սերգեյ Բոյցովի հետ միասին «վրացական» խմբավորման անդամ է կազմել: Ցիցիշվիլիի հովանավորչությամբ Օգոնյոկն ապահովել է իր հետագա պատկանելությունը վրացական «գողական» ուղղությանը:




























