Հերթական միջադեպն է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերում:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, վիրավորվել է պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը:

N զորամասի զիվոր Քյամրան Ռասուլովը, խախտելով անվտանգության կանոնները, ազդանշանային ատրճանակից կրակել է ինքն իր ոտքին:

Պատահածի առնչությամբ քննություն է սկսվել: