11 տարի առաջ 32-ամյա ուսուցիչը Թայվանից սիրահարվել է 8-ամյա աղջկա: Նա դիմել է աղջկա մորը տարօրինակ առաջարկով՝ խնդրել է կնոջը խոստանալ, որ չափահաս տարիքում դստերը կամուսնացնի իր հետ: Ստանալով կնոջ համաձայնությունը՝ նա սկսել է ֆինանսապես օգնել ապագա կնոջ ընտանիքին:
Չինացին դպրոցականի վրա ծախսել է ավելի քան 900 հազար թայվանական դոլար (30 հազար ամերիկյան դոլար):
Ուսուչիչը շարունակել է հեռակա հոգալ հարսնացուի մասին, քանի դեռ Facebook-ի նրա էջերում չի հայտնաբերել, որ աղջիկը 2011թ.-ին ամուսնացել է եւ արդեն երեխա ունի:
Տղամարդը զայրույթից դատական հայց է ներկայացրել ընտրյալի մոր դեմ:
Ի սկզբանե նշվել է, որ կողմերի կնքած համաձայնությունը հակասում է բարոյական նորմերին: 2012թ.-ին կայացած դատական նիստում ուսուցիչը գրավոր համաձայնություն է ներկայացրել, սակայն դատավորը հրաժարվել է դիտարկել այն որպես ապացույց, քանի որ աղջկա մայրը գրել ու կարդալ չգիտի: Դատարանը գործը «դատարկություն» է անվանել ու հրաժարվել է կնոջը պատասխանատվության ենթարկել:
Նման որոշումից դժգոհ ուսուցիչը մտադիր է շարունակել դատական պայքարը՝ հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «Oddity Central»-ին:




























